Պենտագոնը լրացուցիչ ծովային հետևակայիններ և ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իրանի կողմից հարձակումների աճի՝ գրում է The Wall Street Journal-ը։ Ծովային հետևակայիններն արդեն Մերձավոր Արևելքում են՝ աջակցելով Իրանի դեմ ռազմական գործողություններին:                
 

ՀՀ իշխանությունները կարող են իրենք իրենց ավանակի տեղ դնել, բայց՝ ոչ մեզ

ՀՀ իշխանությունները կարող են իրենք իրենց ավանակի տեղ դնել, բայց՝ ոչ մեզ
11.03.2026 | 18:39

Ըստ ՀՀ ՊՆ խոսնակի՝ Հայաստանում խաղաղություն է հաստատվել, ուստի, այդ տրամաբանությամբ, առհասարակ Ադրբեջանի հետ խնդիր չկա։ ՀՀ ղեկավար Փաշինյանն էլ է դա օրական 745 անգամ կրկնում, որ չմոռանա։

Զուգահեռ իրականության մեջ ՀՀ տարածքը շարունակաբար կոչվում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ։ Հենց այսօր ադրբեջանական «Report» լրատվականը հետևյալ հրապարակումն է արել․ «Ադրբեջանցի պատգամավոր Ազիզ Ալաքբարլին հայտարարել է, որ Արևմտյան Զանգեզուրի աշխարհագրական անունների բառարանի ստեղծումը հոգևոր վերադարձ է պատմական տարածքներ։

Պատգամավոր Ալաքբարլին այս հայտարարությունն արել է լրագրողներին Զանգեզուրի տեղանուններին նվիրված նոր համապարփակ հրատարակության շնորհանդեսի ժամանակ։

Պատգամավորը նշել է, որ հրատարակված աշխատանքը մեծ նշանակություն ունի Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրության համար և ծառայում է որպես ևս մեկ ապացույց այն բանի, որ Զանգեզուրի շրջանը հին ադրբեջանական տարածք է»։

ՀՀ իշխանությունները կարող են իրենք իրենց ավանակի տեղ դնել, բայց՝ ոչ մեզ:

Մեկ-մեկ ուղղակի անիրական է թվում էս «մառազմի» ու հակատրամաբանության մեջ ապրելն ու աշխատելը։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ